
Սիրելի' հայորդիք, յուրաքանչյուր ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործել է Ավետարանի քարոզչության այն կերպն ու միջոցները, որոնք իրենց ժամանակի համար եղել են առավել արդյունավետ և օգտակար: Ինչպես օրինակ, երբ Ավետարանի բերանացի քարոզին եկավ փոխարինելու տպագիր Աստվածաշունչը, քարոզչության ոգին բնավ էլ չնվազեց, այլ ընդհակառակը` լայնացան քարոզչության հնարավորություններն ու շրջանակները....
Սուրբ Երրորդություն եկեղեցու պատմությունը....
Նորին Սրբությունն իր հայրապետական խոսքում գոհունակություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ վեր է խոյացել այս հոյակերտ եկեղեցին՝ ի դեմս բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի, եկեղեցու ճարտարապետ լուսահոգի Բաղդիկ Արզումանյանի, եկեղեցու բոլոր շինարարների, նկարիչ Վարուժան Վարդանյանի, ում կողմից պատկերված Ս. Աստվածամոր պատկերը զարդարում է եկեղեցու Ս. Խորանը....
Ս. Երրորդություն եկեղեցում կազմակերպվող դասընթացները....
Կանոններ եկեղեցի հաճախող յաուրաքանչյուր հավատացյալի համար...
Ամեն մի Ճշմարիտ քրիստոնյայի պարտքն է հաճախել եկեղեցի, հատկապես կիրակի և տոն օրերին մասնակցելու Սուրբ Պատարագի արարողությանը: Եկեղեցին աղոթքի տուն է և մոմ վառելը եկեղեցի հաճախելիս պարտադիր պայման չէ, կարևորն աղոթքն է և համապատասխան կանոնների պահպանումը....
Հայ Առաքելական եկեղեցու Ս. Պատարագը....
Ամեն անգամ, որ Պատարագ ենք մատուցում, եկեղեցին հավատացյալների համար շեշտում է, Ս. Հաղորդության խորհրդի հոգևոր նշանակությունը:
Ս. Հաղորդությամբ մարդը մաքրվում է Քրիստոսի արյունով, բուժվում են հավատացյալի հոգևոր վերքերը, նա զորանում է մեղքի և բռնության դեմ, մարդու մեջ վերանորոգվում է խաթարված Աստվածային պատկերը. «Քանզի զինք սուրբ արեան Քո (նորա) եմք»....
Հայ Առաքելական Ս. Եկեղեցու դերը Հայ իրավունքի իրացման գործընթացում....
Հայ իրավունքի պատմությունը, ելնելով Հայաստանում քրիստոնեության տարածման և ընդունման, ինչպես նաև այն՝ որպես պետական կրոն, հռչակելու հանգամանքից, բաժանվում է երկու փուլերի՝ մինչքրիստոնեական և հետքրիստոնեական, որոնք էականորեն տարբերվում են միմյանցից՝ իրենց հիմքում ունենալով տարբեր բարոյախրատական և իրավական սկզբունքներ: Մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ միայն հետքրիստոնեական ժամանակաշրջանի հայ իրավունքին....
Գիտությունն ապացուցում է, թե ինչպե՛ս է բջիջների միացումով ստեղծվել կենդանական աշխարհը, միաբջիջ օրգանիզմներից ձևավորվել ավելի կատարյալ օրգանիզմներ: Աստվածաշունչը սա բնավ չի մերժում, պարզապես խնդիրը հետևյալն է, թե ի՞նչ օրենքով են այդ բջիջները միացել իրար կամ տրոհվել, կամ ի՞նչ տրամաբանությամբ: Գիտական ձեռքբերումներն ավելի հավաստի չեն, քան կրոնականը....
Մահ և կյանք: Ս. Բաբայան (հոգեբան, մարդաբան)
Արժեհամակարգը պետք է լինի շատ ազատ. չկան երկու միանգամայն նման անձնավորություններ, որքան էլ ընդհանուր զուգահեռներ լինեն նրանց արժեհամակարգերի, ձգտումների միջև: Եվ շատ վտանգավոր է ունիֆիկացնել այդ ոլորտը. դա ընդհանրապես բնորոշ է խմբային գիտակցությանը, ինչպես օրինակ` աղանդավորական կազմակերպություններին, որոնց անդամները անհատականություն չեն, այլ ինչ-որ խմբային գիտակցության ներկայացուցիչ....
Հայր Սավվա ''Քեզ մի անկեղծ խորհուրդ տամ...''
Իրավիճակները, որոնց մեջ կարող են հայտնվել այսօրվա մարդիկ, բազմազան են: Տեսնում ենք երջանիկ և դժբախտ մարդկանց, աղքատների և հարուստների: Տեսնում ենք, որ ոմանց գովում են, իսկ մյուսներին` քննադատում: Մարդիկ հաճախ հիվանդանում են, ավելի հաճախ շրջապատված են լինում վատ օրինակներով....
Հայ եկեղեցու դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում....
Հոգու փրկությունը շատ կարևոր է քրիստոնեության մեջ, բայց չմոռանանք, որ նյութական աշխարհը նույնպես ստեղծված է Աստծո կողմից և մենք ունենք աստվածային պատգամ հոգ տանելու կարիքավորներին և սովյալներին: Մենք չենք կարող մեզ բավարարված զգալ, երբ մեր միջավայրում ինչ որ մեկն իրեն վատ է զգում: Մենք պիտի կարողանանք ապրել մեկս մյուսի նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ....
Աղանդները, որոնք մերժում են Ընդհանրական Եկեղեցու դավանաբանությունը և ողջ պատմական քրիստոնեությունը, մեծամտաբար իրենց են համարում ճշմարտության միակ կրողներ, և հայտարարում, թե մարդ կարող է փրկվել` անդամակցելով միայն իրենց կազմակերպությանը: Աղանդները սովորաբար բնորոշվում են կենտրոնական դերակատարի` առաջնորդի առկայությամբ, որն իրեն համարում է Աստծո պատգամաբեր` Ամենակարողի ներկայության մեջ լինելու եզակի արտոնությամբ....
Տոտալիտար աղանդների բնութագիրը....
Ինչպես ցույց է տալիս ռուսաստանյան փորձը, բազմաթիվ տարեց մարդիկ՝ աղանդի առաջնորդների ներշնչանքի ազդեցության ներքո, վաճառելով իրենց քաղաքային բնակարանները, գումարը նվիրաբերում են աղանդի «ուսուցիչներին»: Փոխարենը ապաստան են գտնում խուլ վայրերում՝ զրկվելով բժշկին դիմելու իրավունքից: Իսկ ի՞նչ է սպասում նման մարդկանց այն դեպքում, եթե քայքայվի աղանդը կամ իրենք հուսախաբություն ապրեն վերջինիս գգործունեությունից՝ մանավանդ իրենց ծերության անօգնական հասակում: Նրանք այլեւս տեղ չեն ունենա վերադառնալու....
Զգուշացի՛ր «Կյանքի խոսք» աղանդից....
20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը»:
Աղանդավորական առաջնորդներից մեկը՝ ՌԴ հայտնի Լեդյաևը իր քարոզներից մեկի ժամանակ, նյութական դրությունը բարելավել ցանկացողներին, առաջարկում է «ստեղծել սեփական եկեղեցին և խուզել սեփական հոտի ոչխարներին»՝ «նրանց կաշին քերթելով տասը տակ»: Մեկ ուրիշը՝ Վ. Իվաննիկ անունով, քարոզում է՝ «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»....
Սպիտակ վերնաշապիկներով փողկապավոր քարոզիչներ` Մորմոններ....
Մորմոնները Հայաստան ներխուժեցին 1988թ.-ից հետո, երբ զանազան բարեգործությունների անվան տակ ի թիվս այլոց, այստեղ հաստատվեցին նաև մորմոնները: Աստվածաբանական տեսանկյունից մորմոնականությունը կարելի է բնութագրել` որպես սինկրետիկ նեոհեթանոսական օկուլտային աղանդ, որը զբաղվում է ակտիվ հոգևորսությամբ: Աղանդի հիմնադիրը ժոզեՖ Սմիթն է (ծնվ. 1805թ. ԱՄՆ-ի Վերմոնդ նահանգի Շարոն բնակավայրում): ԺոզեՖը վաղ հասակից զբաղվել է օկուլտիզմով` գանձ գտնելու նպատակով դիմելով ոգիների օգնությանը: 1826թ.-ին նրան դատել են օկուլտիզմով զբաղվելու նաև խաբեբայությամբ փող կորզելու համար....
Տանը ոչ մեկ տեղյակ չէր իմ վիճակից, բայց դասախոսներս նկատում էին իմ տարօրինակ, անտարբեր վիճակը: Ամիսներ, թե տարի, չեմ հիշում թե որքան ժամանակ տևեց իմ այդ վիճակը: Ես եկեղեցի այլևս չէի հաճախում, խաչ չէի կրում, սրբապատկերները չէի ընդունում: Ուղեղս մթագնել էր: Չնայած այս աննորմալ վիճակիս, ինչ որ բան ներսից վանում էր ինձ և ես գիտեի, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց մարդկության փրկության համար և ուրեմն անհնարին է, որ Աստված այդքան դաժան լինի: Ու ես սկսեցի շատ աղոթել Աստծուն, որ Նա ինձ Ճշմարիտ ուղին ցույց տա և Նա ցույց տվեց: Շատ էի խնդրում....
Միշտ հիշի’ր, որ առաջացած ամեն մի դժվարություն, ամեն մի վիրավորանք, ամեն մի զրպարտանք ու մեղադրանք, ամեն մի խոչընդոտ քո գործում, որը կարող է բերել սրտնեղություն ու հիասթափություն, և քո անզորության ու տկարության ամեն մի բացահայտում այդ յուղով կլինի օծված. դա Ինձանից է:
Հիշի’ր, յուրաքանչյուր դժվարություն` Աստծո խրատն է, և դրա համար սրտումդ դիր այն խոսքը, որ Ես ասացի քեզ այսօր, - դա Ինձանից է:
Պահի’ր դրանք, իմացի’ր և հիշի’ր. միշտ, որտեղ էլ որ լինես, ամեն մի խայթոց կմեղմանա, երբ կսովորես ամեն ինչում Ինձ տեսնել:
Ամենն ուղարկված է Ինձանից քո հոգու կատարելության համար. այս ամենն Ինձանից է....